Մարտեր սիրիական Իբլիդում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հոկտեմբերի 20, 2012 16:07

Սիրիական Իբլիդ քաղաքի Սալքին և Ալենի թաղամասերում դաժան մարտեր են տեղի ունենում կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև:
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ սիրիական կողմցի արձակված հրետանային արկերը ընկել են թուրքական Հաթայ նահանգի Ալթընյոզու շրջանի Զիյարեթ գյուղի մոտակայքում: Արկը չի պայթել և անվտանգության ուժերը միջոցներ են ձեռնարկում այն վնասազերծելու համար:

Դիտվել է 759 անգամ:

Leave a Reply