Դեսպան Մարգարյանի այցը Մեքսիկա

Պաշտոնական, Օրվա լուր | | October 20, 2012 16:39

Հոկտեմբերի 14-19-ը աշխատանքային այցով Մեքսիկայում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, որը համատեղության կարգով ՀՀ դեսպան է նշանակված նաեւ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում:

Հոկտեմբերի 18-ին դեսպան Մարգարյանը հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնին, որից հետո տեղի ունեցավ առանձնազրույց, որին մասնակցեց նաեւ ԱԳ նախարար Պատրիսիա Էսպինոզան:

Մեքսիկայի նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նախորդեցին դեսպան Մարգարյանի հանդիպումները Մեքսիկայի ԱԳ փոխնախարար, տիկին Լուրդես Արանդայի եւ Եվրոպայի հարցերով գլխավոր քարտուղար, դեսպան Խոսե Իգնասիո Մադրասոյի հետ: ՀՀ դեսպանին ընդունեց Մեքսիկայի խորհրդարանի նորընտիր նախագահ Հեսուս Մուրիլիո Քարամը, ինչպես նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների գծով երկարամյա պատասխանատու, ներկայումս խորհրդարանի փոխնախագահ Ֆրանցիսկո Առոյոն:

Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմիններում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մեքսիկական կողմն իր մեծ գոհունակությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ երկարամյա ընդմիջումից հետո Հայաստանը նորից դեսպան է նշանակել Մեքսիկայում՝ ավելացնելով, որ Հայաստանի, Հայաստանին հուզող հարցերի եւ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ կշարունակվի ավանդաբար բարեկամական ու հավասարակշռված քաղաքականությունը:

Դեսպան Մարգարյանն իր հերթին հավաստիացրեց, որ հայկական կողմը հաստատակամ է հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման ու խորացման հարցում:

Այցելության շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև Մեքսիկայի արտաքին առեւտրի խթանման համար պատասխանատու «ProMexico» պետական կազմակերպության ղեկավարության հետ:

Դեսպան Մարգարյանը ջերմ ընդունելության արժանացավ Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից, որոնց հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին համագործակցության հնարավորությունները եւ խնդիրները:

¸»ëå³Ý سñ·³ñÛ³ÝÇ ³ÛóÁ Ø»ùëÇϳ

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply