Ահաբեկչական հարձակում Հաքյարիում և Բիթլիսում, 6 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | October 20, 2012 16:03

Թուրքական «Haberler»–ը հաղորդում է Հաքյարիի նահանգապետարանից ստացված տեղեկություններն այն մասին, որ երեկ երեկոյան կենտրոնին մոտ գտնվող Քըրըքդաղ գյուղում ոստիկանական հատուկ խմբի և ահաբեկիչների միջև բախում է տեղի ունեցել: Արդյունքում 3 ոստիկան է զոհվել: Հայտնի է դարձել, որ շրջանում հակաահաբեկչական օպերացիաները շարունակվում են:
Միևնույն ժամանակ ներքին գործերի փոխնախագահ Օսման Գյունեշը հայտնել է. որ Հաքյարիում երեք ահաբեկիչ է վնասազերծվել;
Ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել նաև Բիթլիսի Օրթակապը գյուղում, որի հետևանքով գյուղի ժամանակավոր պահապաններից 3 հոգի է զոհվել, 3 պահապան և մեկ զինվոր էլ վիրավորվել են: Տուժածները տեղափոխվել են Բիթլիսի պետական հիվանդանոց, իսկ շրջանում մեծածավալ օպերացիա է սկսվել:
Թունջելիում ևս ահաբեկիչները հարձակում են գործել ոստիականական կետի վրա: Այստեղ հաջողվել է խուսափել զոհերից, չկան նաև վիրավորներ:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply