Խոզի գրիպի նոր տեսակ Է հայտնաբերվել Բրազիլիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 17, 2009 15:59

ԽոզերԲրազիլացի գիտնականներին հաջողվել Է հայտնաբերել H1N1 գրիպի նոր տեսակ, որը ստացել Է A/Sao Paulo/H1N1 անվանումը: Վիրուսի մուտացիայի փաստը բացահայտել են Սան Պաուլուի հարավարեւելյան նահանգի առողջապահության հարցերի քարտուղարությանը կից գործող Ադոլֆու Լուտցի ինստիտուտի հետազոտողները:

«Դա չափազանց կարեւոր հայտնագործություն Է, որը թույլ Է տալիս հետևել վիրուսի զարգացմանը, օգնում Է ստեղծել պատվաստանյութ և գնահատել պատրաստուկների արդյունավետությունը»,-մամլո ասուլիսի ժամանակ պատմել Է Սան Պաուլուի նահանգի հիվանդությունների վերահսկողության բաժնի համակարգող Քլելիա Արանդան:

Բրազիլացի բժիշկները կարողացել են բացահայտել գրիպի վիրուսի մակերևութային սպիտակուցի պրոտեինի մուտացիան:

Գիտնականներն առայժմ չեն կարող ասել, թե խոզագրիպի որ տեսակն է առավել վարակիչ

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply