Սիրիան ուզում է տոնը նշել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 20, 2012 15:53

Սիրիայում մուսուլմանական ավանդական տոնի`Քուրբան Բայրամի ընթացքում արյունահեղության դադարեցմանը ուղղված Թուրքիայի ձեռնարկած քայլերը դրական առաջընթաց են գրանցել: Արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ՄԱԿ-ի և Արաբական միության Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Իբրահիմին, Արաբական միության գլխավոր քարտուղար էլ Արաբին Ստաբմուլում տեղի ունեցած հանդիպմանը սկսված գործընթացը ավարտին են հասցրել: Այս մասին գրում է թուրքական «Haberler»–ը:
Իրանը, որը հայտնի է Սիրիայում Ասադի ռեժիմին ցուցաբերած աջակցությամբ, դրական պատասխան է տվել տոնի ընթացքում զինադարդար հաստատելու կոչերին:
Անցած շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում վարչապետ Էրդողանը հանդիպել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթի հետ և քննարկել սիրիական խնդիրը: Իրանը իր համաձայնությունն էր տվել զինադադար հաստատելու վերաբերյալ:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply