Մենք նույն տատերի թոռներն ենք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 20, 2012 16:18

    ԱՄՆ-ում լույս ընծայվող «Armenian Weekly» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Խաչիկ Մուրադյանը հայկական սփյուռքի երիտասարդ սերնդի ամենաազդեցիկ ինտելեկտուալներից մեկն է: Նա  Քլարքի համալսարանում Հայոց ցեղասպանության հետ կապված դոկտորական աշխատանքներ կատարելու կողքին հայտնի է նաև  Նոամ Հոմսկիյի և Պաուլո Կոելիոյի նման մարդկանց հետ իր հարցազրույցներով: Խաչիկ Մուրադյանի արմատները տանում են դեպի Քոնյա, Քիլիս և Ադանա: Նա «Ակոս»-ի լրագրողի հետ խոսել է ցեղասպանության, հայկական սփյուռքի և հայ-թուրքական հարաբերությունների մասին:

 

 -Ձեր կարծիքով Հայկական հարցի շուրջ քննարկումները որ փուլում են գտնվում:

 

Եվ առաջընթաց և հետընթաց կա, ժամանակի ընթացքում քննարկումների չափը փոխվում է: Սակայն հետաքրքրությունը մեծանում է, լրագրողների և մտավորականների մոտցումը փոխվում է: Մեծանում է այն հրատարակությունների թիվը, որոնք չեն հետևում պաշտոնական թեզին: Որպեսզի կարողանանք հասնել խնդրի լուծմանը, պետք է Հայաստանի, ստամբուլահայ համայնքի և հայկական սփյուռքի մասին ձևավորված կաղապարային կարծիքը փոխել: Երկար տարիներ այստեղ ասում են տեղացի հայերը «մերն» են, Հայաստանի հայերը աղքատ են, իսկ սփյուռքահայերը ընդունվում են որպես վատ մարդիկ, որոնք աշխատում են մասնատել Թուրքիան: Այս երեք հատվածների միությունը այսօր նախկինի պես սերտ չէ: Լրագրողներն ու մտավորականները կարծում են, որ սփյուռքում տարբեր տեսակետներ, հայացքներ կան:

 

-Անատոլիայում շատ եք շրջել, ինչերի՞ եք հանդիպել, ի՞նչ եք զգացել:

 

Պետք է տեսնեք Անատոլիայում շրջող հայաստանցիների կամ սփյուռքահայերի դեմքերը: Այս հարցին այլ կերպ կնայեք: Թուրքիայում վերջին տարիներին մեծ մայրերի մասին են խոսում: Նրանք այն կանայք են, որ երկար տարիներ չեն խոսել և այսօր իրենց պատմությունները ջրի երես են հանում: Սփյուռք ասելով հիշեք այս պատմությունները: Մենք էլ ենք մեր տատերի պատմություններով մեծացել: Մեր տատերը Թուրքիայի տատերի քույրերն են: Մեզ տարբեր մի համարեք, մտածեք, որ մենք նույն տատերի թոռներն ենք: Ինձ համար այս գյուղեր վերադառնալը տատերիս հետ հանդիպել է նշանակում: Դիարբեքիրում նախ և առաջ Սաթի գյուղ գնացի, որտեղ հայեր են ապրել: Այնտեղ Մանուկ Վանք եկեղեցի կա: Այսօր կանգուն է մնացել, քանի որ մզկիթի է վերածվել: Եկեղեցու դիմաց տրակտորով անցնող մարդ կար, նա մի հայացքից հասկացավ, որ տեղացի չեմ և հարցրեց ով լինելս: Հետո էլ ասաց, որ հայրը հայ է եղել և պատմեց, որ 1915 թվականին հորը տեղահանել են, երբ 10 տարեկան է եղել: Երբ նկարվում էինք հարցրեց, թե արդյոք կարող է գրկել ինձ: Գրկվեցինք: Այդ նկարին նայելիս հնարավոր չէ չզարմանալ մեր միջև եղած նմանությունից: Միակ տարբերությունը այն է, որ նրա հայրը այստեղ է մնացել, իսկ իմ հայրը գնացել է:

 

-Ինչպե՞ս է սփյուռքը շարունակելու իր հայկական ինքնությունը:

 

Տարիներ շարունակ սփյուրքի հիմնական հարցը Հայոց ցեղասպանությունն է: Սակայն այսօր հետաքրքրվում է նաև Հայաստանի խնդիրներով: Հայաստանը չպետք է միայն մի երկրի լինի, որին օգնություն ենք ուղարկում կամ որպես զբոսաշրջիկ տարին մեկ անգամ այցելում ենք: Հայաստանը պետք է մի երկիր լինի, որտեղ լուրջ ռեֆորմներ ենք ուզում տեսնել: Եթե մեր հարցերին ողջամտորեն մոտենանք, Թուրքիան էլ այդպես կանի: Առանց մեր շրջապատի համար օրինակ ծառայելու Թուրքիայից օրինակելի քայլեր չենք կարող պահանջել: Պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել Սիրիային հեռացած հայերին:

 

 

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply