Խիստ նկատողություն գյուղատնտեսության նախարարին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2010 15:32

Այսօր կառավարության նիստն սկսելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատողություն է հայտարարել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին:

«2008-2009թթ. գնումների վերաբերյալ Վերահսկիչ պալատն իրականացրել էր ուսումնասիրություններ և բացահայտել լուրջ բացթողումներ,- ասաց վարչապետը,- եթե չլիներ վարչապետի վերահսկողական ծառայության միջամտությունը, մենք ունենալու էինք լուրջ կորուստներ, ուստի ես գյուղատնտեսության նախարարին հանձնարարում եմ միջնորդությամբ դիմել քաղաքացիական ծառայության խորհրդին` ծառայողական քննություն սկսելու ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի և Գևորգ Թովմասյանի նկատմամբ` նրանց զբաղեցրած պաշտոններից ազատելու համար»։

Դիտվել է 1926 անգամ:
Print Friendly

Leave a Reply