Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթի սաները մեկնում են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 20, 2012 11:33
Այսօր Նարեկացի ժողովրդական նվագարանների համույթի սաները մեկնում են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ համերգային հյուրախաղերի:
Հոկտեմբերի 20-ին տեղի կունենա նրանց գլխավոր ելույթը Շտուտգարդում: Համերգն անց է կացվում Գերմանիայի մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպված «Հայ մշակույթի օրեր» ամենամյա միջոցառումների համատեքստում:
Նաև նախատեսված են համերգներ Հաննաու եւ Քյոլն քաղաքներում համապատասխանաբար հոկտեմբերի 21-ին եւ 22-ին:
Համերգների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 004917624178643 հեռախոսահամարով (հայր Տիրատուր):
—
Նարեկացի արվեստի միություն






Facebook
Tweet This
Email This Post
