Արձանագրվել են սիբիրյան խոցի կասկածելի դեպքեր

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2012 11:27

ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ: Ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին:
Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply