Մալիի նախագահը խնդրում է ՄԱԿ-ին օգնել իրեն պահպանելու երկրի ամբողջականությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 20, 2012 9:43Մալիի նախագահ Դիոնքունդ Տրաորն համաշխարհային ընկերակցությանը խնդրել է “վայրկյան չկորցնել” երկրի հյուսիսում պաշտոնական իշխանությունների վերահսկողությունը վերականգնելու համար, Մալիում ստեղծված իրավիճակն անվանելով “ծայրահեղ”:
Մալիի մայրաքաղաքում ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ու Աֆրիկյան միություն հանդիպման ընթացքում հայտնել են, որ մտադիր են մշտական ներկայացուցչություններ բացել այդ երկրում` իսլամիստների հսկողության տակ գտնվող հյուսիսում գործողություններն ուղղորդելու համար:
Անցած շաբաթ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը այդ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով միջազգային ռազմական միջամտությունը թույլատրող որոշում ընդունեց:
Փաստաթղթի համաձայն, տարածաշրջանային ԷԿՈՎԱՍ բլոկը իրավասություններ է ստացել մինչև նոյեմբերի վերջը Մալիի հյուսիսում 3 հազար զինծառայողի տեղակայման մասին:
Իսլամական խմբավորումներից մեկը Մալիի կառավարությանը մեղադրել է երկրում լայնամասշտաբ քաղաքացիական կռիվ սանձազերծելու մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
