Լաս Վեգասի անհայտ կողմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2012 19:09

 «Մեղքի քաղաք» ասելով առաջինը մտքիդ եկած քաղաքների շարքը գլխավորում է Լաս Վեգասը: Հսկայական հյուրանոցներից ու խաղատներից կազմված պատկերի և կախարդող փայլի աշխարհի կողքին քաղաքի գետնի տակ մեկ այլ կյանք է ընթանում:

Աշխարհի չորս կողմերից եկած հարուստ զբոսաշրջիկները խաղատներում միլիոններ են հաշվում, մինչդեռ գետնի տակի թունելներում մեծ աղքատություն է տիրում: Այս հետաքրքրիր բացահայտման մասին է գրում թուրքկանա «Haberler»-ը:

Որպես բազիսային կառույց ստեղծված թունելներում փոքրիկ տներ են կազմավորվել: Այստեղ մի շարք թունավոր թափոններ և միջատներ կան, ձմռանն էլ ջրհեղեցի վտանգ է առաջանում, քանի որ այս թունելները կառուցվել են հենց անձրևաջրերի կուտակման նպատակով: Լիազորված անձանց հաշվարկներով`գետնի տակ մոտ 700 մարդ է ապրում: «The Sun» թերթից մի լրագրողի հաջողվել է ստորգետնյա կացարաններում բնակվող զույգի հետ խոսել:

Սթիվն ու Քեթրինը իրենց մյուս ընկերների հետ ապրում են Լաս Վեգասի ստորգետնյա թունելներում: Նրանց «տները» Վեգասի ամենահայտնի ստրիպտիզ ակումբներից մեկի հենց ներքևում են գտնվում; Այստեղ կա խոհանոց, մոբիլացված հյուրասենյակ և նույնիսկ երկտեղանի մահճակալ ունեցող ննջասենյակ: Սթիվը նախքան թունելում ապրելը`երկու տարի առաջ, հերոինի պատճառով կորցրել է աշխատանքը: Զույգը խաղատներում աշխատելով փող վաստակելու փոխարեն խմիչքի, ուտելիքի սարքավորումներից, խաղամեքենաներից հարբած այցելուների կողմից մոռացված գումարները, ընկած մանր դրամներն են հավաքում և դրանով գոյատևում:

«Մի անգամ սարքից  997 դոլար եմ գտել, մի քանի անգամ էլ մոտ 500 դոլար գումար, սակայն հիմնականում մեկ գիշերում 20 դոլար փող ենք գտնում»:

Ահա և Լաս Վեգասի մյուս`չճանաչված և շատերին անհայտ, մութ ու տխուր կողմը:

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply