Բեյրութում ականային հարձակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2012 19:06

   «Anadolu» գործակալությունը, վկայակոչելով Լիբանանի լրատվական գործակալությունը, հաղորդում է, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Էշրեֆիե թաղամասում գտնվող Սասինե հրապարակում այսօր կեսօրից հետ մարտի 14-ի ընդդիմադիր շարժման գլխավոր կենտրոնի մոտակայքում գտնվող բանկի վրա ականային հարձակում է կատարվել: Նախնական տեղեկություններով 8 մարդ է զոհվել, 78 հոգի էլ վիրավեր է:

Տեղեկացվում է, որ տուժածները շտապ կերպով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Վախ կա, որ վիրավերների թիվը կարող է ավելանալ:

Դիտվել է 1200 անգամ:
Print Friendly

Leave a Reply