«Խ. Հարությունյանը այն մարդը չէ, ով իր անցած ճանապարհով վաստակել է ԲՀԿ-ի մասին հրապարակային կարծիք հայտնելու իրավունքը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2012 16:49

Ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի արտահայտած մտքերի ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը հակադարձել է.

“ Խոսրով Հարությունյանը մինչ վերջերս հայտնի էր նրանով, որ աշխարհի միակ վարչապետն էր, ով իր իսկ ներկայացրած ծրագրին դեմ է արտահայտվել: Հիշեցնենք, որ դա Լ. Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք էր: ԵՎ նա ՀՀ միակ վարչապետն էր, ով պաշտոնանկ արվեց մարդկային և քաղաքական էթիկայի կոպիտ ոնտահարման դրդապատճառներով:
Իսկ ընդամենը օրեր առաջ, հայկական մամուլում հայտվեց Խոսրով Հարությունյանի՝ տարիներ առաջ ՀԽՍՀ դատախազ ընկ. Վ. Ռ. Նազարյանին և ԽՍՀՄ գլխավոր դատախազին գրված նամակից հատվածներ: Նամակ-դանոսը ուղղված էր Ղարաբաղյան շարժման և նրա ակտիվիստների դեմ։ Այս նամակը գրվել է այն պահին, երբ ողջ հայ ժողովուրդը դուրս էր եկել փողոց, իսկ ժողովրդի լավագույն տղերքը գնում էին զենքով հայրենիքը պաշտպանելու: Մեկ մարդու կյանքում երկու նման դրվագի առկայությունը բավարար է անփառունակ թոշակի գնալու և մոռացության մատվելու համար: Ցավոք, հայաստանյան իրականությունը այս պահին այլ բան է ենթադրում:
Այնպես, որ Խ. Հարությունյանը այն մարդը չէ, ով իր անցած ճանապարհով վաստակել է ԲՀԿ-ի մասին հրապարակային կարծիք հայտնելու իրավունքը:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply