Վանաձորի և ՀՄԴ-ի հավաքականների լուրջ հայտը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 19, 2012 14:23
Վանաձորի մարզապալատում մեկնարկեց մինչև 18 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: 6 թիմեր շրջանաձև մրցակարգով կվիճարկեն ուժեղագույնի կոչումը: Այս մրցաշարը պետք է ավելի ուշ անցկացվեր: Բայց քանի որ խաղացողների մեծ մասը զորակոչվելու է բանակ, Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան որոշել է այն կազմակերպվել է ավելի վաղ:
Կայացած երկու տուրից հետո չեմպիոնի կոչմանն արժանանալու համար լուրջ հայտ են ներկայացրել Վանաձորի և մայրաքաղաքի Հանդբոլի մասնագիտացված դպրոցի հավաքականները: Ի դեպ, վերջինիս խաղացողները մեր երկրի նախորդ տարվա առաջնության հաղթողներն են: Առայժմ այս երկու թիմերը վստահորեն առավելության են հասել մրցակիցների նկատմամբ և իրենց օգտին երկուական հաղթանակ են գրանցել:
Ահա թե ինչպես են ավարտվել հանդիպումները.
Վանաձոր – Ալավերդի` 36:23 (19:15)
Աջափնյակ – ԼՂՀ` 27:29 (11:13)
ՀՄԴ – Շենգավիթ` 27:16 (11:5)
Ալավերդի – Շենգավիթ` 29:27 (15:13)
Աջափնյակ – ՀՄԴ` 25:32 (15:15)
Վանաձոր – ԼՂՀ` 34:21 (18:12)






Facebook
Tweet This
Email This Post
