Սամվել Ասլանյանը հայր է դարձել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 19, 2012 14:13

Հանրածանոթ հանդբոլիստ Սամվել Ասլանյանը հայր է դարձել: Ռուսաստանի հավաքականի և «Չեխովսկիե մեդվեդի» թիմի առաջատար խաղացողը դուստր է ունեցել: Նրա կինը` Եվգենյան, ամուսնուն պարգևել է առաջնեկին, որին կոչել են Ալեքսանդրա:

Ի դեպ, երիտասարդ ամուսինները անցյալ տարի միասին Հայաստան էին այցելել: Դրանից հետո էլ Սամվելը, չնայած զբաղվածությանը, կրկին Երևան էր եկել, որպեսզի Հայաստանի հավաքականի կազմում հանդես գա և օգնի իր հայրենակիցներին «Վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարում:

Ընդ որում, Սամվելը  հայր դառնալու լուրը ստացել է հոկտեմբերի 14-ին Գերմանիայում, երբ Եվրոպայի չեմպիոնների մրցաշարում (A խումբ) նրա թիմը մրցում էր գերմանական «Ֆլենսբուրգի» հետ:

«Անկախ»-ը շնորհավորում է Սամվել Ասլանյանին, նրա կնոջը` Եվգենյային, առաջնեկի ծննդյան կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք ընտանիքում և կյանքում:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply