ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է հերթական սպորտլանդիան
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 19, 2012 14:04
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին անցկացվել է հերթական սպորտլանդիան՝ Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Սպորտլադիային մասնակցել են մի քանի մանկատների և գիշերօթիկ հաստատությունների, մասնավորապես՝ Կոտայքի մարզի SOS մանկական գյուղի, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան և Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի սաները:
Նշենք, որ նման մրցույթները նախարարության կողմից իրականացվում են պարբերաբար, նպատակը՝ դպրոցահասակ երեխաների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի նկատմամբ հետաքրքրության և առողջ ապրելակերպի սերմանումն է:
Մրցանակային տեղեր գրաված թիմերը, նախարարության կողմից պարգևատրվել են գավաթներով և համապատասխան հավաստագրերով:
Միջոցառմանը աջակցել են Հայաստանի շախմատի և բասկետբոլի ֆեդերացիաները, Կոկա-Կոլա ընկերությունը և ”Հայաստան” հանրախանութի սպորտային բաժնի տնօրինությունը:






Facebook
Tweet This
Email This Post
