Վրաստան հանգստի մեկնող հայ քաղաքացիները դժգոհ են «Հարավկովկասյան երկաթուղի ընկերության տոմսերի վաճառքի և վերադարձի համակարգից

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2012 13:41

Մի շարք սպառողներ դիմել են ՏՄՊՊՀ ՝ դժգոհելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունից: Խոսքը վերաբերում է մասնավորապես տոմսերի վաճառքի և դրանց հետ վերադարձի խնդիրներին: Ըստ բողոքների, եթե ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է լինում տոմսը վերադարձնել, ապա ընկերությունը էլեկտրոնային տոմսերի դեպքում դրանք ընդհանրապես հետ չի վերցնում, իսկ թղթայինի դեպքում՝ գանձում է տուգանք տոմսի արժեքի 15%-ի չափով: Սպառողները նաև բողոքում են, որ «Հարավկովկասյան երկաթուղում» տոմսերի ձեռքբերման համակարգը այնպիսին է, որ թույլ չի տալիս միաժամանակ ձեռքբերել մեկնման և հետվերադարձի տոմսերը, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում Վրաստան հանգստի մեկնողներին: Բացի այդ տոմսերի ձեռքբերման համակարգը թույլ չի տալիս սպառողներին վագոնում ազատ տեղերի միջև ընտրություն կատարել, սպառողների ընտրությունը վագոնում ազատ տեղերի առումով խիստ սահմանափակ է: Սպառողները բողոքում են նաև էլեկտրոնային տոմսերի բարձր գներից: Հարուցված վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» վերոնշյալ խնդիրների հիմնական մասը լուծել է և գրավոր պարտավորություն է ստանձնել որոշակի ժամանակահատվածում շտկելու դեռևս այս պահին առկա խնդիրը՝ այն է նորից իջեցնել էլեկտրոնային տոմսերի գները:
Հանձնաժողովը հաշվի առնելով ընկերության կողմից խնդիրները արագ լուծելու փաստը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տվեց խիստ նկատողություն՝ միաժամանակ հանձնարարելով հետագայում բացառել սպառողների շահերը վնասող վարքագծից, բացի այդ պարտավորեցնել, որպեսզի ընկերությունը բարեփոխի տոմսերի վաճառքի և վերադարձման համակարգը:

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply