ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «ԱրմենՏելը» տուգանվեց 30 մլն դրամով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 19, 2012 13:38

Այսօր, հոկտեմբերի 19-ին ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում քննվել են մի շարք քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ: Հանձնաժողովը ստացել է դժգոհություններ մասնավորապես «ԱրմենՏել», «Հայփոստ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների գործունեության վերաբերյալ:

30 մլն դրամ տուգանք «ԱրմենՏել» ընկերությունը. Վերջինը, առանց տեղեկացնելու սպառողին, ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կիրառել է տարբերակված սակագին
«Ալիաս» ընկերությունը դիմում-բողոք է ներկայացրել Հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏելի» «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից: Ըստ «Արմենթելի» ինտերնետային կայքում տեղադրված տեղեկատվության, այս սակագնային փաթեթով ինտերնետի 1ՄԲ-ի արժեքը 49 դրամ է: Այսպես նշված է նաև տեղեկատվական բուկլետների վրա:
«Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս սակագնային փաթեթից՝ վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ: Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների, սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1ՄԲ-ը արժե 90դրամ, իսկ «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն:
Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը» մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Սպառողներն էլ օգտվել են այն փաթեթից, որի գինը ավելի էժան է եղել, սակայն հետագայում նրանցից գանձվել է անհամեմատ բարձր գին:
Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար որոշվեց ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 30 մլն դրամի չափով:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply