Ամուսնանում է Եվրոպայի ժառանգական արքայազններից վերջինը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 19, 2012 12:49
Եվրոպայի ժառանգական արքայազններից վերջինն է որոշել ամուսնանալ: Լյուքսեմբուրգում սկսվել են արքայազն Գիյոմի ու բելգիական կոմսուհի Սթեֆանի դը Լաննուայի հարսանիքի առիթով երկօրյա հանդիսության նախապատրաստությունները:
Հանդիսության գխավոր իրադարձությունը Լյուքսեմբուրգի Աստվածամոր տաճարում պսակադրությունն է, որը տեղի կունենա վաղը, իսկ այսօր ամուսնության քաղաքացիական հանդիսություն է կայանալու:
Դարավոր ավանդույթին հակառակ, առաջին անգամ հանդիսությունը կանցկացվի քաղաքապետարանում, ոչ թե մեծ հերցոգների ամրոցում: Հարսանիքին հրավիրված են Եվրոպայի բոլոր թագավորական տները:
Դիտվել է 1066 անգամ:





Facebook
Tweet This