Սահակաշվիլու ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բուխարեստում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2012 12:22

Շասսիի անսարքության պատճառով Միխայիլ Սահակաշվիլին վթարային վայրէջք է կատարել Բուխարեստի օդանավակայանում:

Օթոպեն օդանավակայանից վերելքից 20 րոպե անց  նախագահական ‘’Բոինգը’’ հետ է դարձել ու վթարային վայրէջք խնդրել, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:  Հետդարձի վճիռ կայացրել են ինքնաթիռի օդաչուները:

‘’Դեպքից հետո ինքնաթիռի համակարգերի ստուգում է կատարվել’’,-ասել է Օթոպենի օդանավակայանի մամլո քարտուղար Վալենտին Հորդակը:

Բուխարեստում վայրէջքից հետո Սահակաշվիլին հյուրանոց է գնացել:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply