Հույները երկրորդ համընդհանուր գործադուլն են արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2012 12:01

Հունաստանի տասնյակ հազարավոր բնակիչներ Աթենքում մասնակցել են  մեկօրյա գործադուլին:

Մեկ օրվա ընթացքում փակ  են եղել խանութներն ու պետհիմնարկները, դպրոցներն ու համալսարանները, բանկերն ու դատարանները:  Բողոքավորների ու ոստիկանության միջև բախում է եղել Աթենքի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտ:  Ամբոխը ցրելու նպատակով կիրառվել են արցունքաբեր գազ ու աղմուկ տարածող նռնակներ:

Բողոքի առիթ է հանդիսացել  ֆինանսական օգնության նոր փաթեթի դիմաց  կառավարության կողմից հավանության արժանացված տնտեսության նոր միջոցները:  Սա այս ամսում արդեն երկրորդ գործադուլն է:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply