Ռոմնի կրտսերը ցանկանում էր ապտակել Օբամային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2012 11:52

Հանրապետական կուսակցությունից նախագահի թենածու Միթ Ռոմնիի որդին` Թեգ Ռոմնին ցանկանում էր ապտակել ներկայիս նախագահ Օբամային:

Բանն այն է, որ Սպիտակ տան ներկայիս տերը նախընտրական բանավեճերում հայտնել է, որ կասկածում է իր մրցակցի ազնվությանը:  Միթ Ռոմնիի որդին հոր հասցեին մեղադրանք լսելով հազիվ է կարողացել զսպել իրեն:

“Ես ցանկանում էի  տեղիցս վեր թռչել, վազել ու մի լավ հասցնել նրան, սակայն չարեցի:  Նախ` այնտեղ շատ էին պահակները, իսկ երկրորդը` դա է իրերի բնույթը. նրանք մինչև վերջ կփորձեն հորս ներկայացնել այնպիսին, ինչպիսին նա իրականում չի’’,- իր արարքն այսպես է բացատրել կրտսեր Ռոմնին:

Դիտվել է 1112 անգամ:
Print Friendly

Leave a Reply