Գլենդեյլում բարեգործական համերգ է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 19, 2012 10:57

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Գլենդեյլում տեղի ունեցավ մեծանուն երգչուհի Արաքս Մանսուրյանի բարեգործական համերգը, որին մասնակցեց նաև նրա աշակերտուհի, ավստրալացի հանրահայտ օպերային երգչուհի Լիզա Բելլը:

Համերգին ներկա էին ամերիկահայ երաժշտասերներ, արվեստագետներ և օտարազգի հյուրեր:

Համերգի ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց, որ երգչուհիները Լոս Անջելեսից մեկնելու են Երևան, որտեղ ՀՀ առաջին տիկնոջ հովանու ներքո կայանալիք բարեգործական համերգի հասույթը ուղղվելու է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակին:

Ավստրալացի հայտնի սոպրանո Լիզա Բելլի բարեգործական ուղևորությունը Հայաստան ողջունել է այդ երկրի վարչապետ Ջուլյա Գիլարդը: Նա նշել է. «Հպարտությամբ լսեցի, որ համերգից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների բուժման նպատակին: Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը, մենք երկրի ներսում, ունենք հաջողակ հայ համայնք, որը հպարտ է իր ժառանգությամբ և ազատության համար մղած պայքարի ճանապարհով»:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply