Մահացու ՃՏՊ Վանաձորում, վնասվել է նաև փրկարարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 19, 2012 10:49

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձորի Կ. Դե­միրճ­յան պո­ղո­տա­յի 1 հասցեում՝ բենզալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 10 UU 278 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին։ Պատահարի հետևանքով վարորդ` 1991 թ. ծնված Գևորգ Ոսկանյանը  ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և արգելա­փակ­­վել ավտոմեքենայում:

Փրկարարները Գ. Ոսկանյանին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել  Վանաձորի բժշկական կենտրոն։ Որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Փրկարարական աշխատանքներ կատարելիս վնասվածք է ստացել մարզային փրկարարական ջոկատի օղակի հրամանատար, ենթասպա Համլետ Ամիրխանյանը (մարտկոցի ծծմբական թթուն թափվել է դեմքին), որը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Փրկարարը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply