Մեքենան բախվել է սյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 19, 2012 10:45

Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թևոսյան և Բագրևանդի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ  և ՃԿԿ արձագանքման խմբերը:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 86 ՕՕ 008 պ/հ ավտոմեքե­նան բախվել է ճամփեզրի էլեկտրական սյանը։ Պատահարի հետևանքով վարորդ` 1979 թ. Արամայիս Բլբուլյանն արգելափակվել է ավ­տո­մեքենայում։ Մինչ փրկարարների ժամանումը` ուղևոր, 1983 թ. ծնված Ստելլա Մալխասյանը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա. Բլբուլյանին և տարբեր  մարմնական վնասվածքներով տեղափոխել  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը կայուն ծանր է:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply