Երևանում մեքենաներ են բախվել, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 19, 2012 10:43

Հոկտեմբերի 19-ին, ժամը 02.16-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է  մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոռ» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-21110» մակնիշի Լ 3836 պ/հ (վարորդ` 1985 թ. ծնված Էդգար Ավագյան) և «Ֆորդ-մուստանգ» մակնիշի 26 ՍՏ 666 պ/հ (վարորդ` 1972 թ. ծնված Մանվել Երանոսյան) ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով վարորդ­ները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply