Ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար ազատվել են աշխատանքից

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | October 19, 2012 10:18

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ներսես Նշանի Մարտիրոսյանն ու նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Թորոս Խաչատուրի Իգիթյանն ազատվել են աշխատանքից: Այս մասին հաղորդում են արդարադատության նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հրամանով հոկտեմբերի 17-ից տասնութ օրով երկարաձգվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նշանակված ծառայողական քննության ժամկետը:

Դիտվել է 1395 անգամ:
Print Friendly

Leave a Reply