Բինգյոլում PKK-ի ահաբեկիչներին պատկանող 13 թաքստոց է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2012 10:09

Թուրքիայի Բինգյոլի շրջանի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն`Ադաքլը գավառի սահմաններում գտնվող Շեյթան սարերում և Մալթեփե հովտի շրջանում ահաբեկչական խմբավորման թաքստոցի և ձմռանը նրանց պատրաստությունների մասին տեղեկություն է ստացվել, և այդ կապակցությամբ ահաբեկիչների դեմ օպերացիա է սկսվել:

Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ օպերացիայի արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել են ահաբեկչական խմբավորմանը պատկանող 13 մեծ պատսպարան, 8 փոս և 2 պահեստ: Գտնվել են նաև հեռադիտակներ, 50 կգ ուտելիք, պայթուցիկ նութերի պատրաստման համար օգտագործվող ամոնիումի նիտրադ, հագուստ, դեղորայք և կենցաղային իրեր:

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply