Սերխիո Մարգարյանն անգործ չմնաց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 4, 2010 14:55

Ֆուտբոլի հանրածանոթ մարզիչ Սերխիո Մարգարյանը, մերժելով միաժամանակ Հայաստանի ազգային հավաքականը և մեր ակումբային թիմերից մեկը մարզելու ՀՖՖ-ի ղեկավարության «փաթեթային» արտասովոր առաջարկը, երկար ժամանակ անգործ չմնաց: Նա գլխավորել է Ուրուգվայի «Դանուբիո» թիմը։ Հայազգի մասնագետի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև մայիս՝ Ուրուգվայի  առաջնության ավարտը։

Այդ պաշտոնում Մարգարյանը փոխարինել է Խորխե Ջիորդանոյին։ Վերջինիս փոխելու որոշումն ակումբի  ղեկավարությունն ընդունել էր այն բանից հետո, երբ «Դանուբիոն» 6-րդ անընդմեջ պարտությունն էր կրել: Ներկայումս «Դանուբիոն» Ուրուգվայի առաջնությունում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply