Օրենքը օրենք է մնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2012 9:59

Բեռլինյան դատարարնը բավարարել է մուսուլման աղջկա հայցը այն կապակցությամբ, որ նրան աշխատանքի չեն ընդունել որպես ատամնաբույժի օգնականի միայն այն պատճառով, որ նա մուսուլմանական ավանդական գլխաշոր է կրում: Աղջկա մասնագիտական հմտությունները բավարար են եղել այդ աշխատանքը ստանալու համար, սակայն նա կտրականապես հրաժարվել է իր գլխաշորը հանելուց: Այնուհետև աղջիկը բողոքել է Բեռլին-Բրանդերբուրգ թուրքական համայնքին, ապա հայտ ներկայացրել դատարանում: Դատարանը հայցի առնչությամբ որոշում էր կայացրել դեռևս մարտին, սակայն այն վերջերս է հրապարակվել:

Թուրքական «Yeni şafak»-ը հաղորդում է, որ աղջիկը, ում անունը չի հրապարակվում, կրոնական խտրականության է ենթարկվել, ինչն էլ հակասում է Գերմանիայի օրենսդրությանը: Դատարանը արձանագրել է, որ մուսուլման կանանց համար գլխաշորը ոչ թե հագուստի մաս է կազմում, այլ հավատքի արտահայտում է և այն, որ մյուս մուսուլմանները գլխաշոր չեն կրում, ոչինչ չի փոխում:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply