Հարավային Կորեայում փրկարարական նավ է խորտակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2012 9:26

Հարավկորեական փրկարարական նավը, որը պատկանում էր ափային պաշտպանությանը,  ջրասույզ է եղել Չեջու կղզու ափերի մոտ, ինչի հետևանքով զոհվել են 3 ֆիլիպինցի ու 2 չինացի  նավաստի: Պատահարից մի քանի ժամ առաջ Հարավային Կորեայի ափային փրկարարական ծառայությունը  նրանց փրկել էր   խորտակված մալազիական բեռնանավից:

Հարավկորեական նավը շրջվել է այն պահին, երբ փրկված նավաստիները փորձում էին անցնել մեծ փրկանավ: Նավում 11 փրկված նավաստի էր, որոնցից 6-ն են կենդանի մնացել:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply