Գերմանիայում Բրեյվիկի մասին ներկայացում է բեմադրվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2012 9:08

Գերմանիայում այսօր պետք է  նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի մասին ներկայացման պրեմիերան լինի: Ներկայացումը ցուցադրվելու է Վայմարի ազգային թատրոնում: Բեմադրության հիմքում Բրեյվիկի ելույթն է դատարանում, որը, դատարանի որոշման համաձայն, արգելվել էր հեռարձակել և նույնիսկ ամբողջությամբ չէր հրապարակվել: Նրա  խոսքը, որը   ստացել է “Բրեյվիկի բացատրությունը” անունը, 17 էջից էր կազմված ու հատուկ թարգմանվել է գերմաներեն:

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply