Իվանիշվիլին ՆԱՏՕ-ին Վրաստանին Դաշինքի անդամություն տալու կոչ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 19, 2012 9:00

Թբիլիսին հանձնել է քննությունը և հիմա Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է գործնական քայլեր ձեռնարկի  Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու ուղղությամբ: Դրա մասին հայտարարել է  “Վրացական երազանք” կոալիցիայից վարչապետի թեկնածու Բիձինի Իվանիշվիլին:

“Ես վստահեցրել եմ, որ մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որ Վրաստանում ձևավորվեն իսկական ժողովրդավարական ինստիտուտներ, ինչը պարտադիր պահանջ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար”,- հայտարարել է Իվանիշվիլին,  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչիԿովկասի ու Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր քարտուղար Ջեյմս Ապպատուրայի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքական գործիչն աել է նաև, որ դրան զուգահեռ կարվի ամեն ինչ` Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու   և Վրաստանի  տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply