Նախագահը ներկա է գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց մատենադարանի բացմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 18, 2012 18:10

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորակառույց «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի բացման արարողությանը:

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը կառուցվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ և Մայր Աթոռի բարերարներ լոնդոնաբնակ Վաչե և Թամար Մանուկյանների նվիրատվությամբ: Մատենադարանը մեկտեղելու է Մայր Աթոռի երեք գրադարանների և ձեռագրատան ցուցադրանույթը՝ հնարավորություն տալով ընթերցասեր հասարակությանը և գիտնականներին օգտվել Մայր Աթոռում առկա կրոնական և հայագիտական հարուստ գրականությունից:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply