Պանրով լցոնած տաքդեղ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | October 18, 2012 10:47

Բաղադրությունը

քաղցր տաքդեղ` 6 հատ

տարբեր գույների տաքդեղ` մի քանի շերտ

պինդ պանիր` 100 գ

հալած պանիր` 3 տուփ

մայոնեզ` 3 ճաշի գդալ

կանաչի (սամիթ)

կարմիր աղացած պղպեղ:

Պատրաստման եղանակը

Տաքդեղի պտղակոթունը միջուկի հետ հեռացնել: Հալած պանիրը խառնել պինդ քերած պանրի հետ, ավելացնել կտրատած գունավոր տաքդեղի շերտերը, մանրացրած կանաչին ու կարմիր պղպեղը: Ստացված զանգվածով լցոնել տաքդեղներն ու  դնել սառնարանը` 2 ժամով:

Մատուցելիս կտրատել ու կանաչու ցողուններով զարդարել:

Դիտվել է 2328 անգամ:
Print Friendly

Leave a Reply