Վարդան Մինասյանն արդարանում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 4, 2010 14:30

Մարզասերները տեղյակ են, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն անփառունակ պարտությամբ է սկսել նոր մրցաշրջանը, և մերոնք Անթալիայում կայացած ընկերական խաղում 1:3 հաշվով զիջել են Բելառուսի ներկայացուցիչներին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով նոր է  ստանձնել թիմի ղեկը և այդ պաշտոնում մնալու է մինչև Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտը, փորձել է արդարանալ: Նա խաղից հետո կարծիք է հայտնել, թե Հայաստանում մրցաշրջանը նոր է սկսվում և ֆուտբոլիստների մի մասը դեռ խաղային պրակտիկայի խնդիր ունի:  ՄԻնասյանը չի թաքցրել, որ հավաքականը  խաղի ժամանակ չի ունեցել թարմություն, մարտականություն, որի հետևանքով էլ  շատ են եղել պարզունակ սխալները:

Ինչ վերաբերում է մեր մարզասերներին, ապա նրանք հայկական ֆուտբոլից ևս մեկ անգամ հիասթափվելու առիթ ունեցան: Բան այն է, որ այդ հանդիպումից առաջ ոչ թե ուշադրության կենտրոնում էին հայտնվել հավաքականի գլխավոր մարզիչը, նրա թիմի ֆուտբոլիստները, այլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով սպառնում էր որոշ խաղացողներին, եթե նրանք չգային մասնակցելու ընկերական խաղին, կամ էլ` որոշում էր, թե ով կարող է ազատվել այդ պարտականությունից: Կարճ ասած, ոչ ֆուտբոլային կրքեր էին: Իսկ քանի դեռ ֆուտբոլի Հայաստանի ֆոեդերացիայի նախագահն իրեն իրավունք է վերապահում խառնվել  ազգային հավաքականի կազմի որոշման խնդիրներին, հնարավորը սպասելի է: Քաղաքակիրթ ոչ մի երկրում նման բան չի կատարվում:

Դիտվել է 1803 անգամ:
Print Friendly

Leave a Reply