Իրանական հրթիռները հստակ ուղղված են դեպի Բաքու. Սարգիս Ասատրյան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 17:47

Իրանի դեմ ծավալվող հավանական պատերազմի դեպքում ինչ կշահի և ինչ կկորցնի Ադրբեջանը, եթե ինքը ևս Արևմուտքի ճնշման տակ իր մասնակցությունն ունենա այդ պատերազմում: “Անկախ”-ի այս հարցին արդբեջանագետ Սարգիս Ասատրյանը պատասխանեց, որ ավելի շատ հավանական է, որ կկորցնի, քան կշահի:

“Շահել կարող է միայն մի դեպքում, եթե Իրանը գտնվի օկուպացիայի տակ կամ ծնկի գա, և Ադրբեջանը այդ ժամանակ կփորձի զբազեցնել Ատրպատական նահանգի որոշ տարածքներ, որն, ըստ իրենց քարոզչամեքենայի, ադրբեջանական պատմական տարածք է, ինչը աբսուրդի ժանրից են”,-ասաց փարձագետը` ընգծելով նաև Ադրբեջանի կորուստների հավանականությունը. “Կորցնելը, սակայն, թերևս ավելի իրատեսական է, որովհետև իրանական հրթիռները հստակ ուղղված են Բաքվի ուղղությամբ և սպասում են հարմար պահի` հարվածելու համար, և չմոռանանք նաև, որ տարածաշրջանի ոչ մի երկիր շահագրռգված չէ տարածաշրջանի ապակայունացմամբ”:

Իսկ այն հարցին, որ եթե Ադրբեջանը տարածաշրջանային ռազմական զարգացումներում չեզոքության գնա, դա ինչքանով կազդի ադրբեջանաիսրայելական հարաբերությունների վրա, Ս. Ասատրյանն ասաց. “Արևմուտքն էլ, Իսրայելն էլ փորձում են օգտագործել Ադրբեջանին Իրանի դեմ հավանական պատերազմի դեպքում: Իհարկե, Բաքուն գիտակցում է, որ Իրանը կարող է լուրջ հարվածներ հասցնել իրեն, և Իրանը բազմիցս հայտարարել է, որ կհարվածի այն երկրին, որի տարածքից հարվածներ կուղղվեն իր նկատմամբ”:

“Այս համատեքստում Ադրբեջանը կձգտի պահպանել չեզոքություն կամ գուցե կմտնի պատերազմի մեջ այն դեպքում, երբ որ զգա, որ Իրանը այլևս ունակ չէ պատասխան հարվածների”,-ավելացրեց ադրբեջանագետը:

Անդրադառնալով մեկ այլ հարցի` կապված արդեն ղարաբաղյան հակամարտության հետ, Սարգիս Ասատրյանն ասաց, որ եթե Ադրբեջանի նավթի պաշարները սպառման գնան, ապա, տրամաբանական է, Ադրբեջանը չի կարողանա Ղարաբաղի հարցում այլևս այսպես բարձր հոխորտալ, քանի որ Ալիևը քաջ գիտակցում է, որ նավթային պաշարների սպառումը առաջին հերթին հարված է Ադրբեջանի տնտեսությանը, և հետո դա քաղաքական լծակների կորուստ է, քանի որ Ադրբեջանը Արևմուտքի համար հետաքրքիր երկիր է հենց իր նավթով, և այս փաստը Ադրբեջանական դիվանագիտությունը բավականին հմտորեն է օգտագործում, որ «տեսեք, մենք կարևոր երկիր ենք և կարող ենք լինել ալտերնատիվ նավթային երկիր ձեզ համար»”,-նկատեց բանախոսը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply