Տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական 21-րդ հանդիպումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 18, 2012 17:28

Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում էին ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը, իսկ հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովից, Առևտրի ներկայացուցչի գրասենյակից և Միջազգային զարգացման գործակալությունից:
Ամերիկյան և հայկական պատվիրակությունները համաձայնության եկան համագործակցել մի շարք նախաձեռնությունների շուրջ, որոնք նոր թափ կարող են հաղորդել երկու երկրների միջև երկկողմ առևտրին ու ներդրումներին: Այս տարի քննարկումների ուշադրության կենտրոնում էր բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորման հարցը և առանձնացվեցին մի քանի ուղղություններ, մասնավորապես` հարկային և մաքսային քաղաքականությունը, արդար և հավասար մրցակցությունը, հարգանքը մտավոր սեփականության իրավունքի նկատմամբ: Բացի այդ, Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները ստորագրեցին հուշագիր էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը, որի առաջին նիստը կայացել է 2000թ., հարթակ է հանդիսանում երկու երկրների համար` քննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են առևտուրն ու ներդրումները, Հայաստանում ֆինանսական և շուկայական բարեփոխումների խորացումը և վերահանելու այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ կտան Հայաստանին և Միացյալ Նահանգներին աշխատել միասին և զարկ տալ տնտեսության հեռանկարային զարգացմանը:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply