Աֆղանստանում չկայացած սիրեկանն ու սկեսուրը գլխատել են 20-ամյա աղջկան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 18, 2012 17:10
Աֆղանստանի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ կնոջը դաժանորեն սպանած հարազատներին, որի հետ հաշվեհարդար են տեսել այն բանի համար, որ կինը հրաժարվել է մարմնավաճառությամբ զբաղվել:
Սպանությունը տեղի է ունեցել Գերատ նահանգում, անցած շաբաթ: Հիմնական կասկածյալները զոհի ամուսինն ու սկեսուր-սկեսրարն են եղել: Հսկողության տակ է վերցվել Նաջիբուլա անունով մի երիտասարդ, որը փողի դիմաց սեքսով զբաղվելու ցանկություն է հայտնել: Մա Գյուլն ընդամենը 4 ամիս առաջ էր ամուսնացել և սկեսուրն իսկույն սկսել է նրան մարմնավաճառության դրդելու փորձը:
Նաջիբուլան պատմել է, որ հենց զոհի սկեսուրն է իրեն համոզել չխոսկան հարսին սպանել: Տղամարդը սպասել է այնքան, մինչև աղջկա ամուսինը դուրս է եկել տնից, հետո ինքն է մտել տուն, սակայն աղջիկը չխոսկան էր ու տղամարդը նրա սկեսուրի դրդմամբ կտրել է կնոջ գլուխը:
“Ես սպանեցի այդ կնոջը նրա սկեսուրի օգնությամբ, դանակով”,- ասել է Նաջիբուլան:
Փորձագետների կարծիքով, Աֆղանստանում կանանց նկատմամբ բռնությունը սովորական երևույթ է, այդ տագնապալի ցուցանիշները տարեցտարի ավելանում են:






Facebook
Tweet This
Email This Post
