Ադրբեջանական նավթի պաշարները սպառվու՞մ են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 16:16

“Դժվար է ասել, համապատասխանում են իրականությանը այն խոսակցությունները, թե ադրբեջանական նավթը կսպառվի 20 տարվա ընթացքում, թե ոչ, սակայն պետք է հաշվի առնել մի փաստ, որ Բաքուն ամենաառաջին և ամենահին նավթարդյունահանող կենտրոններից է ամբողջ աշխարհում, և ինքը չի կարող իր ազդեցությունը չունենալ “British-Petroleum”-ի վրա”,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Ադրբեջանի նավթային պաշարների սպառման և Ադրբեջանի ու բրիտանական “British-Petroleum” ընկերության հետ ունեցած խնդիրների մասին, հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Ինչ վերաբերում է “British-Petroleum”-ի ու Ադրբեջանի նախագահի միջև եղած տարաձայնություններին և Ալիևի հայտարարությանը, ապա բանախոսն այս մասով ասաց. “Կար պայմանավորվածություն “British-Petroleum” ընկերության հետ, որ նա պետք է որոշակի քանակության նավթ արդյունահանի օրական, սակայն Ալիևը հայտարարում է, որ “British-Petroleum”-ը խախտում է պայմանագիրը և չի կարողանում Ադրբեջանին հատկացնել համապատասխան քանակությամբ նավթ”:

“Այս համատեքստում, սակայն, անգլիացինեը նշում են, որ պետք չէ մեղադրել “British-Petroleum” ընկերությանը, որովհետև այդ հանքավայրը սպառում է իր հնարավորությունները և  “British-Petroleum” ընկերությունը   այլևս  չի կարող այդտեղից արդյունահանել օրական 1մլն բարել նավթ, ինչը պահանջում է պաշտոնական Բաքուն”,- նկատեց ադրբեջանագետը` նշելով, որ սա, փաստորեն, ֆանտաստիկայի ժանրից է:

Սակայն, ըստ Ասատրյանի, Ալիևը գիտի, որ նավթարդյունահանման եկամուտների նվազեցման դեպքում լուրջ սոցիալական խնդիրներ կարող են առաջանալ Ադրբեջանում, ինչը անմիջականորեն հարվածի տակ կդնի իր վարչակարգը. “Կսկսվեն դժգոհություններ, գործազրկություն, և, բնական է, որ Ալիևը փորձելու է ամեն ինչ բարդել արևմտյան ընկերությունների վրա”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply