Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 4, 2010 14:14

ԷդվարդՆալբանդյան, Վիլֆրիդ ՄարտենսԱյսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արևելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր` կարևորելով այդ ծրագրի շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձեւավորումը, ինչը կարող է նպաստել ինչպես Եվրոպական խորհրդարանի հետ հարաբերությունների խորացմանը, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջև նոր ձևաչափով համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Վիլֆրիդ Մարտենսն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաև` մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply