Ավարտվեց “Իսպանական շաբաթ Երևանում” ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 18, 2012 14:20

Իսպանականության տոնին ընդառաջ առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց «Իսպանական շաբաթ» մշակութային միջոցառումների շարք

Օրերս Սերվանտեսի, Պաբլո Պիկասոյի, Անտոնիո Գաուդիի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Լորկայի և նույնիսկ հայտնի հեղափոխական Չե Գևարայի հայրենիքը մի քանի օրով կարծես տեղափոխվել էր Երևան ու հաստատվել “Նարեկացի” արվեստի միությունում:

Հոկտեմբերի 17-ին “Նարեկացի” արվեստի միությունում իսպանական կրակոտ ռիթմերի ներքո, մատեի, գասպաչոյի հյուրասիրությամբ, լատինոամերիկյան ֆլամենկոյի հնչյունների ուղեկցությամբ նշվեց “Իսպանական շաբաթ Երևանում” միջոցառման փակումը: Այն մեկնարկել էր հոկտեմբերի 12-ին, անդրադառնում էր ոչ միայն Իսպանիայի, այլև իսպանախոս երկրների արվեստն ու գրականությունը և ընդգրկում էր տարատեսակ միջոցառումների շարք` բանախոսություններ` արգենտինահայճարտարապետԱրիՀաճեանի, գրականագետՊաոլաԳեւարարայիեւայլոցմասնակցությամբ, ֆիլմերի ցուցադրություն, կիթառի, լատինոամերիկյան, իսպանական պարերի և երգի երեկոներ: Ծրագրի պատասխանատու և կազմակերպիչ Մերի Զոհրաբյանը կարևորում է նմանատիպ միջոցառումների դերը, որոնց շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ներկայացնելու իսպանական հարուստ մշակույթը: “Մարտ ամսին ես մասնակցում էի քաղաքացիական մի նախաձեռնության, որի շրջանակներում էլ որոշեցի իրականացնել այս միջոցառումը, այն, ի դեպ, Երևանում անցկացվեց առաջին անգամ”:

“Իսպանական շաբաթ”-ը մեծ արձագանքներ ունեցավ հասարակության լայն շրջանակներում, ինչը մեկ անգամ ևս փաստում է այն, որ տարբեր մշակույթների ներկայացման, երկխոսության հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է մեզանում և այս ոլորտը դեռևս կարիք ունի լուրջ ներկայացման: Միջոցառումների շարքն անդրադառնում էր իսպանական հարուստ ժառանգության տարբեր շերտերին և ուղղություններին` ազգային ավանդույթներ, տոներ` Տոմատինա, Սան Ֆերմին, ցլամարտ ( corrida ), իսպանական գրականության երեկո` Բորխես, Լորկա, Ներուդա, Լոպե դե Վեգա, Խոսե սելա և այլ իսպանալեզու գրողներ և պոետներ, իսպանական երաժշտության և ճարտարապետության ներկայացում և մեկնաբանում և այլն: Մասնակցում էին հայաստանյան և արգենտինահայ հայտնի երգիչ-երաժիշտներ, գրողներ, արվեստաբաներ` Հակոբ Ջաղացպանյան, Վալերիա Չերեկյան, Գրեգի Ավագյան, Վենեդիկտ Վի և Արշավիր Ասրյան, “LOS LOCOS” խումբը և ուրիշներ:

Բոլոր միջոցառուներն անցկացվեցին “Նարեկացի” արվեստի միության հյուրընկալ հարկի ներքո:

Դիտվել է 1550 անգամ:
Print Friendly

Leave a Reply