Ավստրալիայի վարչապետն ընկել է Գանդիի գերեզմանի կողքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 12:58

Ավստրաիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Պաշտոնական այցով գտնվելով Հնդկաստանում,  Մահաթմա Գանդիի հուշահամալիրին ծաղիկներ դնելուց հետո, հետդարձին  նրա կոշիկի կրունկը խրվել է  հողի մեջ ու խեղճ կինը բերանքսիվայր տապալվել է գետնին: Ուղեկցողներն օգնել են վեր կենալ :  Բարեբախտաբար, անկումն անհետևանք էր: Պատահարը վարչապետը բացատրել է նրանով, որ ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել կրունկներից ու անցնել հարթ ներբանով կոշիկների:

Սա, ի դեպ առաջին անգամը չէ, որ Ավստրալիայի վարչապետը հայտնվում է նմանօրինակ իրավիճակում:  Տարվա սկզբին նա Կանբերրայում բողոքավորների հետ բախումից խուսափելու պահին  ընկրկեց` կորցնելով կոշիկը:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply