Պահանջվում է 55 միլիոն եվրո
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 18, 2012 13:01
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է իր թիմում տեսնել կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին: Նրա գործակալ Ժորժե Մենդեշի հետ արդեն բանակցություններ են ընթանում: Այդ բանակցությունները սկսելուն հավանություն է տվել արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ֆալկաոն Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 40 խաղում մրցակիցների դարպասն է խփել է 32 գնդակ: Որպես փոխհատուցում «Ատլետիկոյի» ներկայացուցիչները պահանջում են 55 միլիոն եվրո:






Facebook
Tweet This
Email This Post
