Կենսապահովման համակարգը անջատելուց հետո աղջիկը վերակենդանացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 12:36

Դանիայում հասարակական քննարկումներ են սկսվել այս դեպքի առնչությամբ:  Բանն այն է, որ երիտասարդ աղջիկը, որը կոմայի մեջ էր,  գիտակցության է  եկել այն պահին, երբ բժիշկներն արձանագրել են նրա մահն ու  անջատել կենսապահովման սարքը:

Կարինա Մելխիորը կոմայի մեջ է ընկել անցած տարի, ավտոճանապարհային պատահարից հետո:  22-ամյա աղջկան հոսպիտալ են փոխադրել, որից 3 օր անց բժիշկները նրա ծնողներին հայտնել են, որ աղջկա ուղեղը մահացել է ու առաջարկել են անջատել կենսապահովման սարքը:  Ծնողները համաձայնել են, սակայն, այն պահին, երբ անջատել են սարքը, աղջիկը գիտակցության է եկել: Այդ օրից սկսած նա վերականգնողական կուրս է անցնում. արդեն կարողանում է քայլել, խոսել ու անգամ ձի հեծնել:  Նա երազում է լրիվ ապաքինման  ու գրաֆիկական  դիզայներ  դառնալու մասին:

Աղջկա ծնողները վրդովված են .” Դրանք սպիտակ խալաթներով ավազակներ են, որոնք իսկույն հանձնվեցին, քանի որ ցանկանում էին ստանալ դոնորական օրգանները”: Ծնողներն, ի դեպ, իրենց աղջկա օրգանները դոնորական նպատակով օգտագործել համաձայնություն էին տվել:

Այս պատմությունը Դանիայում իսկական սենսացիա է դարձել, քննարկումներ են ծավալվել դոնորության  ու ընդհանրապես հիվանդությունների շուրջ:  Շատերը վախենում են, որ դոնորության վերաբերյալ համաձայնությունը խթանում է  կեղծիքը, ինչպես Կարինայի դեպքում էր:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply