Բասկետբոլի փառատոն Երևանում

Օրվա լուր | | October 18, 2012 12:31

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Երևանում հոկտեմբերի 22-29-ը կանցկացնեն բասկետբոլի պատանիների և  աղջիկների փառատոն: Կմասնակցեն 19 տղաների և 14 աղջիկների թիմեր` Հայաստանի բոլոր մարզերից, նաև Արցախից: Ստեփանակերտից փառատոնիին կմասնակցեն մեկական աղջիկների և տղաների թիմեր:

Հանդիպումները կկայանան Երևանի «Գրանդ սպորտ» համալիրի դահլիճում: Փառատոնը կունենա շարունակական բնույթ: Այս տարի բասկետբոլի փառատոնին կմասնակցեն 1998-1999 թվականների ծնված պատանիները և աղջիկները:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply