Թմրամիջոց՝ ավտոտնակից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 18, 2012 12:24

Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոտնակներից մեկում թմրանյութ են պատրաստում և օգտագործում:
Մեկնած օպերատիվ խումբը Վանաձորի Թևոսյան փողոցում գտնվող ավտոտնակից բերման է ենթարկել 1972 թ. ծնված Ստյոպա Ս.-ին և 1978 թ. ծնված Արծրուն Շ.-ին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են ներարկիչներ և տարաներ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկներով:
Ստյոպա Ս.-ն հայտարարել է, որ հայտնաբերված նյութերով ինքը թմրամիջոց է պատրաստել՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply