Գյուլ-Օբամա հեռախոսազրույց` Ցեղասպանության բանաձևի քվեարկության նախօրեին

Օրվա լուր | | March 4, 2010 13:29

Գյուլ, ՕբամաՆախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Աբդուլլա Գյուլի ու Բարաք Օբամայի միջև: Anadolu գործակալության հաղորդմամբ` երկու նախագահները քննարկել են երկկողմանի և տարածաշրջանային խնդիրներ: Հատկանշական է, որ զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի քվեարկությունից առաջ: Քվեարկությունը տեղի է ունենալու այսօր ժամը 19:00:

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով նախագահականին մոտ կանգնած աղբյուրները, տեղեկացնում են, որ հեռախոսազրույցում Աբդուլլահ Գյուլը Բարաք Օբամային հորդորել է միջամտել և կանխել բանաձևի ընդունումը:

Գյուլը հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասական ազդեցություն է ունենալու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply