Իգդիրում ահաբեկիչները 6 ուսուցիչի են առևանգել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 11:43

Իգդիրի Քարաքոյունլու գավառի Բուլաքբաշը գյուղում երկու ահաբեկիչ ցերեկային ժամերին առևանգել են 6 ուսուցչի, նրանց գյուղից դուրս են տալել, սակայն աշակերտների արձագանքի և գյուղացիների կողմից ահամեկիչներին հետապնդելու արդյունքում նրանք մոտ մեկ ժամ հետո ազատ են արձակել գերիներին: Հայտնի է դարձել, որ ահաբեկիչները ուսուցիչներին խմբավորման մեջ մտնելու քարոզչություն են արել: Դեպքի մանրամասներն է հաղորդում թուրքական «Zaman»-ը:
Գյուղ վերադառնալուց հետո ուսուցիչները Իգդիրի ոստիկանությանը ցուցմունք են տվել`նշելով, որ բարոյապես շատ լավ վիճակում են գտնվում: Դեպքի առնչությամբ համապատասխան մարմինները նշել են. «Մեր ուսուցիչները կշարունակեն իրենց դասապրոցեսը: Գյուղում եղած 19 ուսուցչից ահամեկիչնեչը 6 տղամարդու առևանգելուց հետո նրանց ազատ են արձակել: Ազդել է այն հանգամանքը, որ գյուղացիրները սկսել են հետապնդել ահաբեկիչներին, իսկ աշակերտներն էլ ուսուցիչների համար լաց են եղել»:

Դիտվել է 601 անգամ:
Print Friendly

Leave a Reply