Պուտինը խիստ զգուշացում է արել Թուրքիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 18, 2012 11:37

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադարձել է վերջերս Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող քաղաքացիական ինքնաթռի Անկարայի Էսենբողա օդանավակայանում հարկադիր իջեցման և նրանում զինամթերքի հայտնաբերման դեպքից հետո երկու երկրների միջև առաջացած լարվածությանը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը`Պուտինը նշել է, որ իրենց պետության ռազմական արտահանումը կարող է սահմանափակել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից բացի ուրիշ ոչ մի երկիր որևէ պատճառաբանությամբ չի կարող Ռուսաստանին թելադրել, թե նա ում հետ և ինչպես առևտուր կատարի»,- նշել է Պուտինը`ընդգծելով, որ Ռուսաստանը ռազմական բոլոր համաձայնագրերը օրինական ղեկավարմամբ է իրականացնում:

Դիտվել է 2146 անգամ:
Print Friendly

Leave a Reply